Տպել
21.01.2022
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը
1 / 20

Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանն ունի բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ` արեւելագիտություն եւ իրավաբանություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ` հիմնականում պետական մարմիններում`  ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Նա 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար: Նա ընդգծել է, որ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել. «Այսօր պաշտպանի ինստիտուտը կայացած հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական հակակշռի իր առաքելությունը»:

Թեկնածուն ընդգծել է, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Սահմանադրական դատարան ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանի դիմումները եւ դա ունի հաստատության հեղինակությունը հաջորդ պաշտպանի կողմից չստվերելու տրամաբանական բացատրությունը: Քրիստիննե Գրիգորյանը հավելել է, որ ընտրվելու դեպքում տարեկան հաղորդումը եւ բյուջեի քննարկումները չեն, որ պետք է դառնան այն քիչ առիթները, երբ պաշտպանը կզեկուցի խորհրդարանին իրերի ու իրավիճակի մասին:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:
 


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...