Տպել
20.01.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի թեկնածությունը:

Արթուր Մանուկյանի կենսագրությունն ու աշխատանքային բազմափորձ ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին, նա  մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ,  թատրոնի եւ  կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում: