Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ին հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ հանդիպմանը զրույց է ծավալվել 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում նախատեսվող առաջնահերթ օրենսդրական բարեփոխումների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ Դեյմըն Ուիլսընը ներկայացրել է Հայաստանի եւ հատկապես ԱԺ-ի հետ նախատեսվող համագործակցության ծրագրային հիմնական ուղղությունները: Այս համատեքստում քննարկվել են ԱԺ-միջազգային կառույցներ-քաղաքացիական հասարակություն համագործակցության ձեւաչափին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերները կարեւորել են Հայաստանում ազատ մամուլին եւ ժողովրդավարության արժեքներին միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ շարունակելու են ծրագրային, մեթոդական եւ այլ աջակցություն ցուցաբերել:
Միջազգային հեղինակավոր մեկ այլ՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միթչելի հետ հանդիպման զրույցի հիմնական թեման խորհրդարանում կանանց եւ երիտասարդ քաղաքական գործիչների ընդգրկվածությանն է առնչվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակներում քաղաքացիների հետ պատգամավորների կապերի հաստատման եւ քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Նրա խոսքով՝ խորհրդարան-ընտրող կապն այդ ծրագրի արդյունքում համակարգվում է: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ NDI-ի կողմից ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում շարունակական օժանդակությանը:
Միջազգային ժողովրդավարական երկու կառույցների հետ քննարկվել են նաեւ համավարակի եւ հետպատերազմյան իրադրության պարագայում հետագա համագործակցության ոլորտային եւ ծրագրային առանձնահատկությունները:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակութունը «Հյումն Րայթս Ուոչ» (Human Rights Watch) կազմակերպության Վաշինգտոնի տնօրեն Սարահ Հոլեվինսկիի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ա...
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Հակոբ Հակոբյանի թեկնածությունը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակ...
Ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում
Կարեւորելով Հայաստանում խաղամոլության աճի դեմ պայքարը` Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նի...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահի եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ
Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրու...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավ...
Նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը
Հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնո...
Փոփոխություններ եւ լրացումներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
Հունվարի 20-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տե...
Տեղի է ունեցել Ալեն Սիմոնյան-Նենսի Փելոսի հանդիպումը
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար...