Տպել
20.01.2022
Նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը
1 / 19

Հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության  հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ: Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ պետական տուրքի հաշվարկման նկատմամբ պատշաճ հսկողության ապահովում, իսկ պետական տուրք գանձող մարմիններում՝ հսկողության շրջանակների հստակեցում: «Ընդամենը փոխում ենք հարկային մարմնի կողմից իրականացվող թեմատիկ ստուգման անվանումը, որը չի համապատասխանում այն գործունեության տեսակին կամ հարկատեսակին, որով այդ գործունեությունն իրականացվում է: Սա հնարավորություն կտա հարկային մարմնին` օգտագործելու իր գործիքակազմը: Որեւէ մեկի վրա որեւէ հարկային բեռ կամ լրացուցիչ պարտավորություն  այս փոփոխություններով չի ավելանում»,-նշել է Արթուր Մանուկյանը:

Փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: