Տպել
19.01.2022
Մենք ոչ մի միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու. ԱԳ նախարարը՝ Սոնա Ղազարյանին
1 / 3

Պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Անկարան որեւէ փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կապել «այսպես կոչված» միջանցքային տրամաբանության հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մեր դիրքորոշումը վաղուց եւ բազմիցս ներկայացվել է: Մենք որեւէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնվելու: Դա մեզ համար անընդունելի է:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ երկուստեք ներկայացված նախապայմաններին առնչվող հարցին՝ նշելով, որ որ որեւէ նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական, ինչպես նաեւ հայկական կողմից չի դրվել:

Մանրամասները՝ տեսանյութում: