Տպել
19.01.2022
ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի հայտարարության վերաբերյալ
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի ՀՀ ԱԳ նախարարությունը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս կոչ է արել չխոչընդոտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մոնիթորինգային այցին Լեռնային Ղարաբաղ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ  վաղուց նախատեսված է համանախագահների այցը տարածաշրջան, եւ, ենթադրաբար, կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից` կանխելու այցը: «Այցը, այնուամենայնիվ, պետք է կայանա, եւ համանախագահողները չպետք է տրվեն ադրբեջանական կողմի ճնշումներին»,- ընդգծել է նախարարը: Նա հավաստիացրել է, որ նախարարությունը  սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
 
Մանրամասները՝ տեսանյութում: