Հունվարի 19-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատակազմի եւ ՄՀԻ-ի հետ համատեղ խորհրդարանի աշխատակիցների համար Microsoft Office ծրագրային ապահովման ուսուցման «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ուղղված ԱԺ աշխատակազմի աշխատակիցների կարողությունների կատարելագործմանը:
Դասընթացների մասնակիցներին ավարտական վկայականները հանձնել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: «Լիահույս ենք, որ դասընթացներն օգտակար են եղել տվյալների հետ աշխատելու ձեր հմտությունները կատարելագործելու տեսանկյունից»,-նշել է Ջեյմս Դե Ուիթը: