Տպել
19.01.2022
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում
1 / 1

Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է մեր արտաքին գերատեսչությունն պատրաստվում արձագանքել նախորդ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ընթացքում Ալիեւի սպառնալիքներին՝ ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ չնայած Ադրբեջանի շարունակ մատուցվող դիրքորոշմանն ու փորձերին՝ մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համամիտ չէ: Որպես հերթական ապացույց՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներն են, որոնցում, մասնավորապես նշվել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, եւ այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով: Սա միակ ձեւաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում:

Մանրամասները՝ տեսանյութում: