National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.01.2022
Հայկական կողմն առաջարկներ է ներկայացրել. Արարատ Միրզոյան
1 / 2

Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է հայկական կողմից Բաքվին ուղղված առաջարկներով, որի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Նա տեղեկացրել է, որ հայկական կողմը Հայաստան- Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիայի լարվածության նվազմանը, անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել եւ փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմից միջնորդավորված Ադրբեջանին եւ մյուս գործընկերներին: Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ՝ այս պահին դեռ արձագանք չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: