Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները եւ ծնողները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած անձինք չունեն կին, զավակներ եւ ծնողներ: «Այս զինծառայողների մասով հատուցում չի տրամադրվել ընտանիքի որեւէ անդամի»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ նրանք ունեն հարազատ քույր, եղբայր, տատ եւ պապ: Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, ըստ որի` այն զոհված զինծառայողների մասով, ովքեր չունեն կին, զավակներ եւ ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին ու պապերին: «Մեր պարտականությունն ու պարտավորությունն է մեր այս հայրենակիցների մասով նույնպես կատարել հատուցումը, եւ նրանց ընտանիքի անդամներին վճարել այդ գումարները»,- նշել է զեկուցողը: Նրա տեղեկացմամբ` հատկացվելիք գումարը բաշխվելու է հավասարաչափ: Եթե զոհված զինծառայողն ունի երկու հարազատ եղբայր, նրանցից յուրաքանչյուրը կստանա միանվագ 5 մլն դրամ եւ 100 հազար դրամ` առաջիկա քսան տարիների ընթացքում ամենամսյա կտրվածքով:
Մեկ այլ փոփոխությամբ Հայկ Սարգսյանն առաջարկում է շահառու ճանաչել նաեւ զոհված զինծառայողի հետ փաստական, սակայն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձանց:
Հարակից զեկույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա:
Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը:
Ելույթներում պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը եւ հորդորել կողմ քվեարկել:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունվարի 19-ի նիստում:
Քննարկվու՞մ է արդյոք տնտեսության հսկաների վերագործարկման հարցը. Սերգեյ Բագրատյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստել է, որ եթե լինի տրամաբանված բիզնես մոդել եւ ներդրման առաջարկ, ապա Կառավարությունը կանի ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի: Անդրադառնալով Նաիրիտ գործարանին` փոխվարչապետը նշել է, որ այնտեղ բիզնես մոդելը բավականին բարդ է: Մանրամասները` տեսանյութում: ...
Գեղամ Մանուկյանի հարցը Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ
Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե ո՞վ է որոշում կայացրել Ռուբեն Ռուբինյանին նշանակել Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումն ինքն է կայացրել` ելնելով քաղաքական նպատակահարմա...
Մենք ոչ մի միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու. ԱԳ նախարարը՝ Սոնա Ղազարյանին
Պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Անկարան որեւէ փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կապել «այսպես կոչված» միջանցքային տրամաբանության հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մեր դիրքորոշումը վաղուց եւ բազմիցս ներկայացվել է: ...
ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի հայտարարության վերաբերյալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի ՀՀ ԱԳ նախարարությունը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս կոչ է արել չխոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մոնիթորինգային այց...
Տեղի է ունեցել է «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությունը
Հունվարի 19-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատակազմի եւ ՄՀԻ-ի հետ համատեղ խորհրդարանի աշխատակիցների համար Microsoft Office ծրագրային ապահովման ուսուցման «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղ...
Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորի ավագանու նիստին մասնակցելու հնարավորության մասին
Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Վանաձորի ավագանու առաջին նիստին մասնակցելու է կալանավորված եւ քրեկատարողական հիմնարկում գտնվող Մամիկոն Ասլանյանը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ կան կոնկրետ թույլտվության մեխանիզմներ, երբ անձը գտնվում է կալանքի տակ եւ իրավունք ուն...
Տիգրան Աբրահամյանի հարցը Պաշտպանության նախարարին` երկու անհետացած զինծառայողների գործի մանրամասները բացահայտելու վերաբերյալ
Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը վերաբերում էր երկու զինծառայողների անհետացման հանգամանքներին: Պատգամավորը Պաշտպանության նախարարից հետաքրքրվել է թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր միջոցները գործի մանրամասնե...
Գազի սակագնի վերաբերյալ հարց է ուղղել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը
Ըստ պատգամավորի կանխատեսումների՝ առաջանցիկ գնաճի ֆոնին սպասվում է գազի սակագնի բարձրացում: Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է՝ մեղմման ինչպիսի մեխանիզմներ են նախատեսվել հատկապես աղքատ խավի համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում
Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է մեր արտաքին գերատեսչությունն պատրաստվում արձագանքել նախորդ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներին տրված ...
Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է Կառավարությունն աջակցելու հացահատիկի մշակմամբ զբաղվողներին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է իրականացվող գյուղատնտեսական քաղաքականությամբ, անդրադարձել պարարտանյութերի, սերմերի, դիզվառելիքի գների բարձրացմանը: «Կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում աջակցել ոլորտին», -հարցրել է նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ Կա...
Հայկական կողմն առաջարկներ է ներկայացրել. Արարատ Միրզոյան
Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է հայկական կողմից Բաքվին ուղղված առաջարկներով, որի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Արարատ Միրզոյան...
Սյունիքի հյուրանոցներին կտրամադրվի 175 մլն դրամի չափով լրացուցիչ օժանդակություն. Վահան Քերոբյան
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում է խնդրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից առ այն, թե վերջին օրերին ինչպիսի փոխհատուցում եւ օգնություն է տրամադրվել Սյունիքի մարզի հյուրատներին ու հյուրանոցներին: Վահան Քերոբյանը նշել է, որ համավարակից եւ պատերազ...
Առաջարկվում է լրացնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգում առկա բացը
Ազգային ժողովի հունվարի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը, որը...
Հայտարարություն ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: ...
Նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը
Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու ...
Առաջարկվում են բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ
Հունվարի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ առողջապահության բնագավառի մարդկայ...
Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագահի տեղակալ
ԱԺ հունվարի 19-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկության արդյունքները: ԿԲ նախագահի տեղակալի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: 65 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագ...
Իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, եւ Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 19-ի նիստում: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյ...
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քե...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր
Հունվարի 19-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ներկայացմամբ՝ ՀՀ հարկ...