Տպել
19.01.2022
Առաջարկվում են բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ
1 / 21

Հունվարի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը համակարգի կարեւորագույն գործառույթներից է, որով լիազոր մարմինն ապահովում է բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունը, շարունակականությունը եւ անընդհատությունը: Նախաձեռնության համահեղինակը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. ՀՀ-ում բժիշկների թիվը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է` 10 հազար բնակչին բաժին է ընկնում 35 բժիշկ: Նրա դիտարկմամբ` մարզերում եւ Երեւանում բժիշկների անհամաչափ բաշխվածության խնդիր կա: Երեւանում 2020 թ. տվյալներով 10 հազար բնակչին բաժին է ընկնում 98 բժիշկ, իսկ մարզերում բժիշկների թվի զգալի պակաս կա: Միջին բուժաշխատողների կարիք կա ամբողջ հանրապետությունում:

Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը նպատակային ծրագրերի շրջանակում ընդունվում է միջին մասնագիտական կամ բարձրագույն բժշկական հաստատություն կամ անցնում է հետդիպլոմային ուսուցում, եւ պետությունը վճարում է նրանց կրթության համար, պարտավորվում ապահովել աշխատանքով, ապա այդ անձինք օրենքի շրջանակում լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատությունում աշխատելու պարտավորություն են ստանձնելու: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում այն անձանց համար, որոնք պայմանագիր կկնքեն լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատության հետ:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, ավագ եւ միջին բուժաշխատողների պահանջարկի պլանավորման եւ պատրաստման միասնական, կանխատեսելի պետական քաղաքականություն ձեւավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հարակից զեկույցում նշել է, որ մարզերում բուժաշխատողների բավականաչափ թափուր հաստիքներ կան: Նրա խոսքով` ներկա պահին Կառավարությունն արդեն մի շարք ծրագրեր է իրականացնում: Առաջարկվող օրինագծի ընդունմամբ կընդլայնվի ծրագրերի շրջանակը, մարզային բուժօգնությունը կդառնա առավել հասանելի: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին միեւնույն ծառայությունների տրամադրման դեպքում աշխատավարձերի տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարց չի դիտարկվում, քննարկվում է սոցիալական երաշխիքների տրամադրման համակարգ ներդնելու խնդիրը:


27.01.2023
ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաեւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Հարցի շրջանակում ներկայացրի նաեւ Հայաստանի փ...

27.01.2023
Բացօթյա վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները նախատեսվում է վերապահել համայնքի ավագանուն
Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, ...

27.01.2023
Բուսական աշխարհին, կենդանական աշխարհին եւ բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր
««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: Այս մ...

27.01.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.01.2023
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ: «Տիկի՛ն նախագահող, Ադրբեջանի կառավարու...

27.01.2023
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին` ժամը 10:00-ին, 114 սրահում կգումարի նիստ` հետեւյալ օրակարգով: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 1-ին` ժամը 11:00-ին, 414 սրահում: Փետրվարի 1-ին` ժամը 11:00-ին, 214 սրահում նիս...