Տպել
19.01.2022
Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագահի տեղակալ
1 / 12

ԱԺ հունվարի 19-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկության արդյունքները:

ԿԲ նախագահի տեղակալի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: 65 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագահի տեղակալ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Խաչատրյանին առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունը: Թեկնածուն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: