Տպել
18.01.2022
Ազգային ժողով են այցելել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները
1 / 16

Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները:

Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հուշանվերների պատմությանը եւ այցելել գրադարան:

Ապագա տնտեսագետների հետ հանդիպել եւ իրենց փորձով կիսվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ,   մասնագիտությամբ տնտեսագետներ Բաբկեն Թունյանը եւ Լիլիթ Մինասյանը:

Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում: Հյուրերին մասնավորապես հետաքրքրել է արտաքին պարտքի առաջացման պատճառներն ու մարման տարբերակները:

Բաբկեն Թունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է երկրի տնտեսությունը զարգացնելու մեխանիզմները:

Լիլիթ Մինասյանը ներկայացրել է իր անցած ուղին եւ հորդորել լավ մասնագետ դառնալու համար բուհում ձեռք բերած գիտելիքներից բացի ինքնակրթվել: