Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները:
Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հուշանվերների պատմությանը եւ այցելել գրադարան:
Ապագա տնտեսագետների հետ հանդիպել եւ իրենց փորձով կիսվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մասնագիտությամբ տնտեսագետներ Բաբկեն Թունյանը եւ Լիլիթ Մինասյանը:
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում: Հյուրերին մասնավորապես հետաքրքրել է արտաքին պարտքի առաջացման պատճառներն ու մարման տարբերակները:
Բաբկեն Թունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է երկրի տնտեսությունը զարգացնելու մեխանիզմները:
Լիլիթ Մինասյանը ներկայացրել է իր անցած ուղին եւ հորդորել լավ մասնագետ դառնալու համար բուհում ձեռք բերած գիտելիքներից բացի ինքնակրթվել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը
Հունվարի 18-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշե...