National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.1.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.01.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը
1 / 8

Հունվարի 18-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:

Հիմնական զեկուցող Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել. այն մնացել է անփոփոխ:

Հարակից զեկուցմամբ Արթուր Դավթյանը հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


18.01.2022
Ազգային ժողով են այցելել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հ...

18.01.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

18.01.2022
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:  Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am