Տպել
17.01.2022
Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կապահովեն գործերի դատական քննության արդյունավետ իրականացում
1 / 17

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ` նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում: Օրենսդրական նախաձեռնության որոշ կանոնակարգումներ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էին հակասահմանադրական: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ հետեւելով ՍԴ-ի դիրքորոշումներին՝ օրինագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:

Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 18-ին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...