Տպել
17.01.2022
Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները եւս պետության կողմից կապահովվեն անվճար դասագրքերով
1 / 4

«Կրթության մասին» օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական, թե ոչ պետական դպրոցում,  գրքերը կստանան անվճար:

Հեղինակի տեղեկացմամբ՝ այսօր պետական դպրոցների տարրական դասարաններում սովորում է 150.000 երեխա, ոչ պետական դպրոցներում՝ ավելի քան 4.000:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ նախագիծը վերացնում է առկա խտրական վերաբերմունքը: Պատգամավորը նշել է, որ Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում եւս հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ՝ կապված դասագրքերի ձեռքբերման գործընթացում առկա անհավասարության հետ: Հասմիկ Հակոբյանը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հարակից զեկույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձրաձայնել է Կառավարության դրական տեսակետը: Նա նշել է, որ գործադիրը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 17-ի ԱԺ նիստում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...