Տպել
17.01.2022
Լրացումներ «Կրթության մասին» օրենքում
1 / 11

Հունվարի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ նախագծով փորձ է արվում կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը՝ առաջարկելով պայմաններ ստեղծել`  ճանաչելու համար քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը:

Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացները, ինչպես նաեւ առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ ընդգծելով, որ գործադիրը ներկայացրել է որոշ տեխնիկական ու խմբագրական բնույթի առաջարկներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...