Տպել
17.01.2022
Ազգային ժողով են այցելել Հրազդանի Լեւոն Խեչոյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
1 / 20

Հունվարի 17-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը կրկին բացել էր դռները:  Օրվա հյուրերն էին Հրազդան քաղաքի Լեւոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են օրենսդրի աշխատանքին, եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում: Նրանց հետ հանդիպել եւ զրուցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը եւ Ալխաս Ղազարյանը:

Պատգամավորներն աշակերտներին ներկայացրել են խորհրդարանի գործունեությունը, օրենքների մշակման գործընթացը՝ ընդգծելով  աշխատանքի պատասխանատվության գործոնը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Մասնավորապես, հյուրերը հետաքրքրվել են կրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերով: Նրանք բարձրաձայնել են նաեւ իրենց  դպրոցի բարեկարգման հարցը:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն առաջնային է համարել ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը՝ գնահատելով նրանց դերը կրթված  հասարակություն ունենալու գործում: Ալխաս Ղազարյանն էլ տեղեկացրել է, որ այս տարվանից ավելացել է գիտնականների աշխատավարձը: Նա հույս է հայտնել, որ  դա կնպաստի առավել արդյունավետ օգտագործել գիտական ներուժը՝ խթանելով երիտասարդների ներգրավումը գիտության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման հարցերին:

Հանդիպումից հետո հյուրերը լուսանկարվել են խորհրդարանի նիստերի դահլիճում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...