Հունվարի 17-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը կրկին բացել էր դռները: Օրվա հյուրերն էին Հրազդան քաղաքի Լեւոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են օրենսդրի աշխատանքին, եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում: Նրանց հետ հանդիպել եւ զրուցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը եւ Ալխաս Ղազարյանը:
Պատգամավորներն աշակերտներին ներկայացրել են խորհրդարանի գործունեությունը, օրենքների մշակման գործընթացը՝ ընդգծելով աշխատանքի պատասխանատվության գործոնը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Մասնավորապես, հյուրերը հետաքրքրվել են կրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերով: Նրանք բարձրաձայնել են նաեւ իրենց դպրոցի բարեկարգման հարցը:
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն առաջնային է համարել ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը՝ գնահատելով նրանց դերը կրթված հասարակություն ունենալու գործում: Ալխաս Ղազարյանն էլ տեղեկացրել է, որ այս տարվանից ավելացել է գիտնականների աշխատավարձը: Նա հույս է հայտնել, որ դա կնպաստի առավել արդյունավետ օգտագործել գիտական ներուժը՝ խթանելով երիտասարդների ներգրավումը գիտության ոլորտում:
Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման հարցերին:
Հանդիպումից հետո հյուրերը լուսանկարվել են խորհրդարանի նիստերի դահլիճում:
Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կապահովեն գործերի դատական քննության արդյունավետ իրականացում
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջա...
Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ
Խորհրդարանը հունվարի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Հունվարի 17-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր...
Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները եւս պետության կողմից կապահովվեն անվճար դասագրքերով
«Կրթության մասին» օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների ...
Լրացումներ «Կրթության մասին» օրենքում
Հունվարի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ...
Խորհրդարանը քննարկել է ժառանգության ընդունման գործընթացը կարգավորող օրինագիծը
Հունվարի 17-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի եւ Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Լենա Նազարյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտու...
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը
Ազգային ժողովը հունվարի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ ձեւավորելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ «Հայաստան» խմբա...
Խորհրդարանն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 17-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ Ազգային ժողովն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների...