Տպել
17.01.2022
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը
1 / 14

Ազգային ժողովը հունվարի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ ձեւավորելով  նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Քննարկվել  է ԱԺ  գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:  ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը քննարկման արդյունքում չի ստացել խորհրդարանի աջակցությունը եւ չի ընդգրկվել  նստաշրջանի օրակարգում:

Նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ  հայտարարության նախագիծը: Խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Հաստատելով օրակարգերը՝ խորհրդարանն սկսել է քննարկել օրենսդրական նախաձեռնությունները: