Տպել
14.01.2022
25 հարց` հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 5

Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:

Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ, որով ստեղծվում է Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ:
 


14.01.2022
Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձեւաչափով աշխատանքային քննարկո...

14.01.2022
Խորհրդարանականների հարցերին պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 14-ին եւս գումարել է նիստ: 2020-ի ռազմական դրությամբ պայմանավորված գերատեսչությունը ինչպե՞ս եւ ի՞նչ ծրագրերի շրջանակում է ծախսել «Հայաստան» համահայ...

14.01.2022
Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
Հարգելի գործընկերներ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան անցակետ) միայն հունվարի 17-ին` ժամը 09:30-18:00-ը: ...

14.01.2022
Քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...