National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.1.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.01.2022
Լրացումներ «Գնումների մասին» օրենքում
1 / 2

Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է ապահովել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:

Գործող օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես  գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում` ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի լինում օպերատիվորեն ապահովել փաստաթղթերի մշակումն ու հավաքագրումը:

Առաջարկվում է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ իրականացնել առանց նախագծային փաստաթղթերի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
 


12.01.2022
ԱԺ քննիչ հանձնաժողովը լսել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարի պարզաբանումները
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած ...

12.01.2022
Նախագծերի քննարկումը հետաձգվել է
Հունվարի 12-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:Նիստի օրակարգում ընդգրկված Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սնդիկի մասի...

12.01.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Հունվարի 12-ին Վահե Հակոբյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ա...

12.01.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

12.01.2022
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.01.2022
Գործադիրն առաջարկում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորում
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթո...

12.01.2022
Փոփոխություններ են առաջարկվում «Գովազդի մասին» օրենքում
Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը եւ հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված Կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում: «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով ...

12.01.2022
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն էլեկտրոնային ծանուցումների համակարգի զարգացմանը
Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռ...

12.01.2022
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է  հերթական նիստը:  Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ  հարգել են երեկ՝ հունվարի 11-ին ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետեւանքով զոհված  զինծառայողների հիշատակը: Առաջին ընթերցմ...

12.01.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

12.01.2022
Կքննարկվեն կալանքի կիրառմանը, դատական գործընթացներին վերաբերող հարցեր
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am