National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.1.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
11.01.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրինագիծը
1 / 10

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Թադեւոս Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2000 թվականից սկսած՝ բազմազավակ ընտանիքների թիվը նվազել է, իսկ այդ ընտանիքներում աղքատության միջին մակարդակը գրեթե կրկնակի բարձր է:

Հիմնական զեկուցողը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ հատկորոշվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, սահմանվել են տրամադրվող աջակցության հիմնական նպատակները, ուղղությունները, տեսակներն ու պայմանները:

Առաջարկվող լրացումներով կկարգավորվեն նաեւ բազմազավակ ընտանիքի կարգավիճակի տրման, մերժման եւ դադարեցման հետ կապված հարաբերությունները: Հիմնական զեկուցողի արձանագրմամբ՝ կարեւոր, նոր մոտեցում է բազմազավակ ընտանիքի՝ 18 տարին լրացած անդամների պարտադիր բժշկական ապահովագրությունը:

Հարակից զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է բազմազավակ ընտանիքներին աջակցության՝ Կառավարության կողմից ներկայում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությանը:

Նա տեղեկացրել է, որ նախարարությունը դեռեւս 2021 թվականի ապրիլին շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը տեղադրված է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, եւ սահմանված կարգով Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի խորհրդարան:

Նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային քննարկումներ, եղել են բազմաթիվ առաջարկություններ ու դիտարկումներ, որոնք տեղայնացվել են: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այն թիրախավորումները, որոնք դրվել են ներկայում քննարկվող նախագծում, որոշ դեպքերում համընկնում են Կառավարության ներկայացրած նախագծում:

Հանձնաժողովականները մտքեր են փոխանակել բազմազավակության աջակցության, սոցիալական երաշխիքների, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարական քայլերի, երեխաների խնամքը եւ աշխատանքը համատաղելու, խնամքի ծառայությունների, խնամքի նպաստի համակարգի, ծնողավարության դպրոցների մոդելների ներդրման, ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության հարցերի վերաբերյալ:

Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով նախագծի իրավակարգավորումներին, նշել է, որ այն այս տեսքով ընդունելը խնդրահարույց է հետագայում իրավակիրառ պրակտիկայի համար: Նրա կարծիքով՝ նախագիծը դեռեւս վերջնական մշակում պետք է անցնի:

Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Նիստի օրակարգում ընդգրկված՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի, պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումները հետաձգվել են:


11.01.2022
Առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ
Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար...

11.01.2022
Նիստ է գումարել ԱԺ քննիչ հանձնաժողովը
Հունվարի 11-ին  հերթական նիստն է գումարել ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:  Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Ներկա են եղել հանձնաժողովականներ ԱԺ երեք  խմ...

11.01.2022
Քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում առաջարկվում է ժառանգության բացման օրը համարել մահվան մասին պետական գրանցման օրը
Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը: Նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը եւ Նար...

11.01.2022
Լրացումներ` ուղղված ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության վկայագրմանն ու ճանաչմանը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու  Կնյազ Հ...

11.01.2022
Տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախա...

11.01.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ի նիստում քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այ...

11.01.2022
Քննարկվել են ԲԴԽ-ի լիազորությունների հստակեցմանը եւ ԲԴԽ դատավոր անդամների ծանրաբեռնվածության նվազեցմանը վերաբերող կարգավորումները
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ...

11.01.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրել
Հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հա...

11.01.2022
Քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար վարկային արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ
Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կ...

11.01.2022
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.01.2022
Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նախագծի ընդունմա...

11.01.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակեր...

11.01.2022
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հ...

11.01.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները
Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է, որպեսզի Հաշվեքնն...

11.01.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.01.2022
«ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության նոր կարգավորում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվ...

11.01.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.01.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.01.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.01.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS