ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաեւ զինծառայողի քրոջը, եղբորը, տատին, պապին, ինչպես նաեւ զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, զավակ կամ ծնող:
Խոսելով լրացումների իրականացման կարեւորությունից` հեղինակը փաստել է, որ այս պահին առկա է 16 դեպք, որտեղ բացակայում են զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող հանդիսացող շահառուները եւ այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումն այդ զինծառայողների մասով չի կատարվում: «Մեզ հայտնի բոլոր դեպքերում զոհված զինծառայողներն ունեն քույրեր եւ եղբայրներ»,-հավելել է Հայկ Սարգսյանը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, արդիական համարելով նախագծով առաջարկվող լրացումները, հորդորել է կողմ քվեարկել:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ չունի սկզբունքային առարկություններ: Այն ամբողջովին ընդունելի կլինի գործադրի կողմից ներկայացրած առաջարկների իրացման պարագայում, որի վերաբերյալ կա նախնական պայմանավորվածություն, ընդգծել է զեկուցողը: Կառավարությունը մասնավորապես առաջարկում է զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը եւ զինծառայողն ունեն համատեղ զավակ: Նաեւ` զինծառայողի եղբորը եւ քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որեւէ այլ շահառու գումար չի ստացել:
Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ
Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար...
Նիստ է գումարել ԱԺ քննիչ հանձնաժողովը
Հունվարի 11-ին հերթական նիստն է գումարել ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Ներկա են եղել հանձնաժողովականներ ԱԺ երեք խմ...
Քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում առաջարկվում է ժառանգության բացման օրը համարել մահվան մասին պետական գրանցման օրը
Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը: Նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը եւ Նար...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրինագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Թադեւոս Ավետիսյանը տեղեկացրել է, ո...
Լրացումներ` ուղղված ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության վկայագրմանն ու ճանաչմանը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Կնյազ Հ...
Տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախա...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ի նիստում քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այ...
Քննարկվել են ԲԴԽ-ի լիազորությունների հստակեցմանը եւ ԲԴԽ դատավոր անդամների ծանրաբեռնվածության նվազեցմանը վերաբերող կարգավորումները
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ...
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրել
Հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հա...
Քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար վարկային արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ
Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կ...
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նախագծի ընդունմա...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակեր...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները
Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է, որպեսզի Հաշվեքնն...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
«ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության նոր կարգավորում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...