Տպել
10.01.2022
Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում 44 օր տեւած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ: