National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.12.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը
1 / 1

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր,

Քիչ անց կճանապարհենք 2021 թվականը... Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու եւ պայքարելու եւս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ եւ հաղթանակներ:

Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաեւ 2020 թվականի ցավոտ արձագանքը եւ ստիպում մեզ նորից ու նորից ետ նայել եւ վերլուծել մեր 30 տարվա ճանապարհը:

Այո՛, մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետեւանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել եւ լինելու է...

Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորը իրար ներելու հրաշալի ժամանակահատված է, ուստի եկեք օգտագործենք այս վերջին րոպեները նաեւ միմյանցից ներողություն խնդրելու նպատակով՝ մեր անզգույշ խոսքերի, թերացումների, արված սխալների եւ բացթողումների համար:

Այսօր ես ուզում եմ, որ մենք վստահությամբ նայենք դեպի ապագան, եւ Ամանորն ամենահարմար առիթն է մեր ընտանիքների, հարազատների կողքին լինելու, նրանց բարի խոսքեր ասելու, սեր ու ջերմություն տալու համար:

Սիրե՛ք, շատ սիրե՛ք իրար, բազմապատկե՛ք մեր երկրի անհատական եւ ազգային հաղթանակները: Ամանորը հրաշքների ժամանակ է, բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ միասին մենք կարող են հրաշքներ գործել ամեն օր՝ մեր աշխատանքի, մեր միասնականության եւ հայրենասիրության շնորհիվ...

Թո՛ղ նոր տարին հաղթանակներ ու հաջողություններ բերի մեր երկրին,

Թո՛ղ նոր տարին առողջություն եւ բարեկեցություն բերի մեր ընտանիքներին,

Թո՛ղ նոր տարին երջանկություն եւ ժպիտ բերի հայի աչքերին,

Թո՛ղ նոր տարին խաղաղություն եւ ուրախություն բերի մեզ բոլորիս...

Աստված մեզ պահապան,

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: