Տպել
28.12.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրվել
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին հրավիրել է արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Նա նշել է, որ կառաջնորդվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով՝ մինչեւ ՔՊ խմբակցության կողմից թեկնածու առաջադրելը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել: «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չեն ընտրել: 


28.12.2021
Աշխատանքային քննարկման առանցքում են եղել արդյունաբերության գերակա ուղղությունները
Դեկտեմբերի 27-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը, որի առանցքում Կառավարության կողմից հայտարարված արդյունաբերության գերակա ճյուղերն էին: Հանդիպումը դեռեւս նոյեմբերի 12-ին տեղի ունեցա...

28.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...