Տպել
27.12.2021
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար կառաջադրվեն Հակոբ Հակոբյանի եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները
1 / 14

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  դեկտեմբերի 27-ին հրավիրած  արտահերթ նիստում  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր  Արթուր Մանուկյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Մանվել Բադալյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Մանվել Բադալյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել է Քաղաքացիական ծառայության խորհուրդը,  2019 թվականից առայսօր «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Մանվել Բադալյանը նաեւ դասախոսում է  Պետական կառավարման ակադեմիայում:

Մանվել Բադալյանը նշել է, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում, անդրադարձել է ոլորտային այն խնդիրներին, որոնք  լուծման կարիք ունեն: Հանձնաժողովի անդամներից  ոմանք  միանշանակ չեն ընդունել Մանվել Բադալյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու  հանգամանքը:  Հանձնաժողովը դեմ է քվեարկել Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար հանձնաժողովն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ   քննարկել է Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածության հարցը: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է թեկնածուի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը՝ նշելով, որ նա մասնագիտությամբ  բանասեր է, թարգմանիչ, բանաստեղծ,  զբաղվել է ուսուցչությամբ, եղել է գրական աշխատող,  խմբագիր, ՀՀ մշակույթի նախարար: Հակոբ Հակոբյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը:  Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը:

Երրորդ թեկնածուի՝ Արթուր Մանուկյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ,  թատրոնի եւ  կինոյի արտիստ, երգարվեստի բնագավառում հեղինակել  է ուսումնական ձեռնարկներ, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում աշխատելու համար թեկնածուն բավարար է համարել ոլորտում աշխատանքի իր փորձը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արթուր Մանուկյանի թեկնածությանը:


27.12.2021
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.12.2021
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.12.2021
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀԿ ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ՀԿ անդամները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գենդերային զգայունության վերաբերյալ արված հետազոտությ...

27.12.2021
Աշխատանքային հանդիպմանը ներկայացվել է զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելը
Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ու նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական ռազմավարությունն ու զբաղված...

27.12.2021
Առցանց հանդիպում-քննարկմանն անդրադարձ է եղել աշխատանքի իրավունքի ոլորտում խորհրդարանական վերահսկողության լիտվական փորձին
Դեկտեմբերի 20-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ տեղի է ունեցել «Լիտվայի աշխատանքային օրենսգիրք. խորհրդարանական վերահսկողություն. Լիտվայի փորձ» թեմայով առցանց հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են  ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պա...

27.12.2021
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում ք...