ՀՀ Ազգային ժողովը Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանի գրասենյակի հետ համագործակցությամբ սկսում է 10 ամիս տեւողությամբ եւ ամբողջական դրույքով պրակտիկայի ծրագիր Ազգային ժողովում: Ծրագրի միջոցով 21 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, հանձնաժողովներում եւ ԱԺ աշխատակազմում: Հիմնական պարտականությունները լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝
-քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ
-զեկույցների եւ օժանդակ նյութերի մշակում եւ վերլուծություն
-լրատվության ուսումնասիրություն եւ վերլուծություն
-հանդիպումների կազմակերպմանն աջակցություն եւ նշումների իրականացում
-սոցիալական ցանցերի վարում եւ հաղորդակցության բարելավում
-համայնքային եւ առցանց հանդիպումների կազմակերպում
-տարբեր հետազոտական աշխատանքների իրականացում:
Ծրագրին դիմելու եւ մանրամասների համար՝ այստեղ:
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 17, 2022թ.
Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ N7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների եւ քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից:
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամսվա կատարման հաշվեքննության վերաբերյալ եզրակացությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները` Գեւորգ Պապոյանի եւ Բաբկեն Թունյանի նախագահությամբ, դեկտեմբերի 24-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման...
Հակոբ Արշակյանը եւ Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին ...
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Քննարկվել են սոցիալական գործընկերությանը վերաբերող կարգավորումների մասով նախատեսվող փոփոխությ...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...