Տպել
22.12.2021
Առաջարկվող լրացումները կնպաստեն օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը
1 / 5

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին քննարկել է Կառավարության հեղինակած ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ առաջարկվող լրացումները պայմանավորված են ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման եւ  լիազոր մարմնին օդերեւութաբանության եւ  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումով կապահովի օրենքի ներդաշնակեցումը ԵՏՄ իրավակարգավորումներին` նպաստելով օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը:

Գայանե Գաբրիելյանը պատասխանել է ռեեստրի վարմանը, գործառույթների չափորոշիչներին վերաբերող հարցերին:

Ռեեստրի վարման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ ներկա պահին Հայաստանում կա 46 օդերեւութաբանական կայան: Ըստ նրա` մեր երկիրն առանձնանում է ֆիզաշխարհագրական բազմազանությամբ եւ անհրաժեշտ է անընդհատ ընդլայնել օդերեւութաբանական դիտարկումների ցանցը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


22.12.2021
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները
Դեկտեմբերի 21-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում են ունեցել  իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, շենքերի...

22.12.2021
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...