Տպել
21.12.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման եւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կապերը դրական զարգացում են ապրել:

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը եւ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:
 


21.12.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ...

21.12.2021
«Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար Ազգային ժողովում
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար: Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում...

21.12.2021
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան  պատգամավորական  բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի եւ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշա...

21.12.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, որը չի քննարկվել: Այս անգամ եւս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել: Մշտական հանձնաժողովի նախագա...

21.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...