Տպել
21.12.2021
«Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար Ազգային ժողովում
1 / 10

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար:

Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատակազմի մասնագիտական որակները:

Սեմինարի ընթացքում իրավական մոտարկման մեթոդաբանական հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացվել են նոր հմտություններ: Քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, անդրադարձ է եղել այլ երկրների օրենսդրական մոտարկման փորձին:

Սեմինարը վարել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական համակարգող, դոկտոր Աննա Խվորոստյանկինան:

Հիշեցնենք, որ օրենսդիր մարմինը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համագործակցում է արդեն երկու տարի: Համագործակցությունը լինելու է շարունակական:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...