Տպել
21.12.2021
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 8

Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան  պատգամավորական  բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի եւ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ  Ահմադի Բիղաշը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում: «Նախորդ դարում կատարված ցեղասպանության մասին տեղեկություններ, իհարկե, ունեի, սակայն այս այցը պատճառ դարձավ, որ իմ տեղեկություններն ավելանան»,-նշել է Մեջլիսի պատգամավորը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:


21.12.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ...

21.12.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները...

21.12.2021
«Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար Ազգային ժողովում
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար: Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում...

21.12.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, որը չի քննարկվել: Այս անգամ եւս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել: Մշտական հանձնաժողովի նախագա...

21.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...