Տպել
21.12.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը
1 / 1

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, որը չի քննարկվել: Այս անգամ եւս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը  հիշեցրել է, որ հանձնաժողովի նախորդ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը կներկայացնի իր թեկնածուին: Նա նաեւ շեշտել է, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս խորհրդարանական մեծամասնությանն իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:

«Որպես բարի կամքի դրսեւորում կամ ինչպես ուզում են թող հասկանան, հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետեւ մենք պատրաստ ենք նաեւ իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եւ քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի իր թեկնածուին»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...