ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:
Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:
Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:
ՀՀ ԱԺ նախագահը հուշամեդալով է պարգեւատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը: Խորհրդարանի ղեկավարը, շն...
Իշխան Սաղաթելյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրենին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցու...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...