Դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ այսօր ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս հնարավորություն կտան մասնակցել գործադիր մարմինների ընտրությանը:
Հաջորդ փոփոխությամբ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կքննարկվի դեկտեմբերի 10-ին: