Տպել
09.12.2021
Առաջարկվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը
1 / 6

Դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ այսօր  ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող  փոփոխությունները հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս հնարավորություն կտան մասնակցել գործադիր մարմինների ընտրությանը:

Հաջորդ փոփոխությամբ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:

Նախագիծը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կքննարկվի դեկտեմբերի 10-ին:


04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...