Տպել
09.12.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին
1 / 5

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
Փոխնախարարի տեղեկացմամբ` օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացվել են մի շարք տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել, ուստի օրինագիծը մնացել է անփոփոխ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: