Տպել
09.12.2021
ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում պայմաններ կստեղծվեն տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար
1 / 2

Դեկտեմբերի 9-ի նիստում պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության՝ ««Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»  հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի խոսքով՝ մեր երկիրն արձանագրությունը ստորագրել է 2018-ի հունիսի 23-ին: Այն հնարավորություն է տալիս ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ստեղծել պայմաններ տրանսպորտային միջոցների եւ ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների ազատ տեղաշարժի եւ դրանց էլեկտրոնային անձնագրերի ձեւակերպման համար:

«Փաստաթղթով ԵԱՏՄ անդամ պետություններում կսահմանվեն լիազոր պետական մարմիններ, ինչպես նաեւ միասնական ռեեստր, որտեղ գրանցված կլինեն տրանպորտային միջոցներ արտադրող այն բոլոր կազմակերպությունները, որոնք իրավունք կունենան լրացնել միասնական ձեւի էլեկտրոնային անձնագրերը»,-տեղեկացրել է փոխնախարարը:

Հայաստանն արձանագրությունը կվավերացնի վերապահումով: Այն չի տարածվի ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնկայի այլ տեսակների եւ հատուկ ծառայությունների սպորտային միջոցների վրա:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:

««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Փաստաթղթով առաջարկվող ամբողջական կարգավորումները՝ այստեղ:

Գլխադասային՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը: 

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 10-ին: