National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.07.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
09.12.2021
Լրացուցիչ եկամուտներ՝ համայնքային բյուջեներին
1 / 2

Դեկտեմբերի 9-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության  նպատակը համայնքների կայուն եւ շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է: Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը՝ տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը՝ ընդհանուր վերցրած՝ Հայաստանում  ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:

Նաեւ առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին եւ այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաեւ սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է խոշորացված համայնքները զարգացնելու տեսանկյունից:  Պատգամավորի խոսքով՝ մոտ 45 մլրդ դրամ ռոյալթի է մուտքագրվելու  պետական բյուջե, որի 2 տոկոսը՝ 900 մլն դրամ, կբաշխվի  ազդակիր համայնքներին:

Ամբողջությամբ ընդունվելուց  հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:


05.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS