Տպել
09.12.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը
1 / 9

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, հակասություններ ունի թե' Սահմանադրության, թե' Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ:

Ըստ նրա`  վիրավորանքի քրեականացումը որեւէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգրքով արդեն իսկ սահմանված է քաղաքացիաիրավական պատասխանատվություն, ընդ որում` այդ պատասխանատվության չափերը հիմնականում էապես ավելի բարձր են կամ համադրելի են քրեական օրենքով նախատեսված չափերի հետ, սակայն դատարանին հնարավորություն են տալիս ավելի լայն գնահատողական հայեցողության սահմաններում կիրառել դրանք` հաշվի առնելով կոնկրետ գործի բոլոր հանգամանքները: Բացառությամբ մեկ դեպքի, երբ քրեական օրենքով սահմանվում է կալանքի տեսքով պատժատեսակ, մնացյալ դեպքերում բոլոր պատժաչափերը տուգանքի տեսքով են: Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ ՍԴ-ում վիճարկվում է այս օրենքների սահմանադրականությունը: Ուստի հեղինակներն առաջարկում են վերոնշյալ օրենքի խնդրահարույց հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով հանձնաժողովի բացասական եզրակացությունը, նշել է, որ հարցը քննարկվում է հերթական նիստում, քանի որ «Հայաստան» խմբակցությունն այն համարել է առաջնահերթ եւ օգտվել եզակի գործիքից:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթի  ընդունումը գործադիրի համար անընդունելի է: Սուրեն Գրիգորյանը նշել է, որ որպես առաջարկվող փոփոխության հիմնավորում` նշված է այն, որ հոդվածում առկա դրույթը հակասություններ ունի Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ, սակայն, ըստ նրա, քննարկվող հոդվածի լրացումն ունեցել է իրավաչափ նպատակ, այն է` վիրավորանքի բացառմանն ուղղված միջոցների ձեռնարկմամբ բացառել նաեւ դրա հետեւանքով կատարվող հանցագործությունները, այդ թվում` բռնության հետ զուգորդված:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է օրենքների նախագծերի փաթեթը:


09.12.2021
Առաջարկվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը
Դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյան...

09.12.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպոր...

09.12.2021
Բաց դասեր Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը հետեւել են ԱԺ նիստերի աշխատանքներին, այցելել խորհրդարանի թանգարան եւ գրադարան: Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի սաների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակց...

09.12.2021
ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում պայմաններ կստեղծվեն տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար
Դեկտեմբերի 9-ի նիստում պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության՝ ««Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 201...

09.12.2021
Լրացուցիչ եկամուտներ՝ համայնքային բյուջեներին
Դեկտեմբերի 9-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղա...

09.12.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբ...

09.12.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.12.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.12.2021
Կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա տուրքով
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ ...

09.12.2021
Կառավարությունն առաջարկել է չեղյալ ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» նույնանուն երկու օրենքներում փոփոխությունները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ...

09.12.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել  ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկե...

09.12.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

09.12.2021
2021-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2468 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը դեկտեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գործադիրն առաջարկում է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապե...

09.12.2021
Նախատեսվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի ...

09.12.2021
Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Դեկտեմբերի 9-ին  խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի գաղտնի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ ընտրությանը մասնակցել է 92 պատգամավոր: Կողմ 68, դեմ 24 ձայներով Եղիշե Սողոմոնյա...

09.12.2021
Գործադիրը լրացումներ է առաջարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հար...

09.12.2021
Խորհրդարանը հաստատել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն
Պատգամավորները դեկտեմբերի 9-ի նիստում 68 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն: Առաջին ընթերցմամբ ընդունվել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 2...