Տպել
09.12.2021
Կառավարությունն առաջարկել է չեղյալ ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» նույնանուն երկու օրենքներում փոփոխությունները
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Գործադիրն առաջարկում է օրենքներում առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով  չեղյալ ճանաչել վերոնշյալ օրինագծերը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: