Դեկտեմբերի 9-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Նիստի սկզբում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի գաղտնի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ ընտրությանը մասնակցել է 92 պատգամավոր: Կողմ 68, դեմ 24 ձայներով Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ: