Տպել
09.12.2021
Խորհրդարանը հաստատել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն
1 / 20

Պատգամավորները դեկտեմբերի 9-ի նիստում 68 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն:

Առաջին ընթերցմամբ ընդունվել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: