National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2021
Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքին հրավիրել է հանդիպման` քննարկելու գերիների հետ կապված իրավիճակը
1 / 1

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է թե ի՞նչ քայլեր են արել գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Պատգամավորը նշել է, որ գերիների հարցով քննարկման հրավեր են ներկայացրել, սակայն այն իշխող ուժի կողմից չի ընդունվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գերիների հարցի վերաբերյալ տարվում է ամենօրյա աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեք չի խուսափել որեւէ քննարկումից: «Երբ հրավեր եղավ, ես ասացի, որ ընդունում եմ, բայց հիմա օր ու ժամ նշանակել չի լինի, քանի որ կարող է այդ օրը այլ միջոցառում է նշանակված, եւ ես կարող եմ առաջարկել, որ սպասվող բանակցություններից` դեկտեմբերի 15-ից հետո հանդիպել, դռնփակ ռեժիմով քննարկել»,-ասել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: