National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2021
ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը
1 / 6

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը:

Առաջարկվում է դեկտեմբերի 17-ին հրավիրել Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվելու են Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների եզրակացությունները:

Հաշվեքննիչ պալատի` էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների եզրակացությունները կքննարկվեն Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դեկտեմբերի 24-ի համատեղ նիստում:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ մշտական հանձնաժողովն առաջարկել է համատեղ նիստը գումարել դեկտեմբերի 16-ին: Նշվել է, որ նիստերը տեղի կունենան ԱԺ 334 դահլիճում:

Հանձնաժողովականները միաձայն հաստատել են որոշման նախագիծը:


08.12.2021
Արթուր Խաչատրյանի հարցը Նիկոլ Փաշինյանին
«Ավտոճանապարհը երկաթուղուց եկեք տարբերենք, մենք չենք խոսում Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհի մասին, մենք խոսում ենք երկաթուղու մասին, որը ամենաօպտիմալ երթուղին է մեզ համար, որովհետեւ ապահովվում է կապը Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փ...

08.12.2021
Փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչի՞ շուրջ են հիմա ընթանում բանակցությունները. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչի՞ շուրջ են հիմա բանակցում: Պատգամավորը հորդորել է չանդրադառնալ ճանապարհների ապաշրջափակմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ տրամաբանո...

08.12.2021
Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքին հրավիրել է հանդիպման` քննարկելու գերիների հետ կապված իրավիճակը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է թե ի՞նչ քայլեր են արել գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Պատգամավորը նշել է, որ գերիների հարցով քննարկման հրավեր են ներկայացրել, սակայն այն իշխող ուժի կողմից չի ընդունվել: ՀՀ վար...

08.12.2021
Երկրաշարժից հետո Գյումրիում դեռ առկա են միջավայրային մատչելիության խնդիրներ. Զարուհի Բաթոյան
Պատգամավորն անդրադարձել է  Սպիտակի ավերիչ երկրաշարժին ու փաստել, որ  չնայած իրականացվող վերակառուցման  ու  ներդրումային  ծրագրերին՝ այդուհանդերձ  33 տարի անց  Գյումիրում  դեռ առկա են   միջավայրային մատչելիության խնդիրներ: Տարածքային կառավարման եւ ենթ...

08.12.2021
Զեմֆիրա Միրզոեւայի հարցը Վերին Դվինի դպրոցի վերանորոգման վերաբերյալ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան նշել է, որ 2022 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկել է Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցի համար հավելյալ մասնաշենքի կառուցման եւ գործող մասնաշենքի վերանորոգման համար հատկացնել  ֆինանսական...

08.12.2021
Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ քայլեր իրականացվելու են. Անահիտ Ավանեսյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ  է արել կամ անում Կառավարությունը շտապօգնության վարորդների աշխատավարձերի բարձրացման համար, ինչի համար նրանք մոտ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա  էին անում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել  է. ...

08.12.2021
Արթուր Ղազինյանի հարցը Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Վարչապետի այն պնդմանը, որ «միջանցք» չի լինելու: Պատգամավորը չորս բաղադրիչ է առաջ քաշել, որոնք, ըստ նրա, երաշխավորում են «միջանցքի» բացակայությունը. սահմանին կանգնելու են ՀՀ սահմանապահները...

08.12.2021
Ե՞րբ պատրաստ կլինեն Ջավախքի հայոց լեզվի եւ գրականության մանկավարժների համար հարցաշարերը. Շիրակ Թորոսյանի հարցը ԿԳՄՍ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ Վրաստանում տեղի են ունենում ուսուցիչների վերապատրաստման գործընթացներ, եւ վերապատրաստման որակավորման քննությունը հաղթահարած ուսուցիչները շատ ավելի բարձր են վարձատրվում քան քննությունները չանցածները, սակայն, ըստ նրա, հայոց լ...

08.12.2021
Աննա Մկրտչյանի հարցը վարչապետին` նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ  հայտարարության 9-րդ կետով, ըստ որի` Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: «Դրա նկատմամբ վերահ...

08.12.2021
Վարչապետը Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում տեղի ունեցածի մասին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի բռնազավթմամբ: «Արդյո՞ք այդ երկու գյուղերը տրամաբանորեն համարվում են հայկական եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ տեղավորվու՞մ էր դրանց ...

08.12.2021
ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների տեսակետները գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ
Դեկտեմբերի 8-ի նիստում խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ե...

08.12.2021
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Եղիշե Սողոմոնյանը
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում  քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկայ...

08.12.2021
Լրացումներ են առաջարկվում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում...

08.12.2021
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների առողջության պահպանմանը
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հարցը...

08.12.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2021
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2021
Ազգային ժողովը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները  քննարկել են ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալա...

08.12.2021
Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 75 հիմնական դպրոցի եւ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Դեկտեմբերի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 75 հիմնական դպրոցի եւ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այնուհետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am