National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.12.2021
Աշխատաժողով՝ «Ներառական զարգացում» թեմայով
1 / 33

Դեկտեմբերի 3-ը  ողջ  աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)  աջակցությամբ  Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով՝ «Ներառական զարգացում» թեմայով:

Աշխատաժողովին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության պատասխանատու ներկայացուցիչներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, շահագրգիռ այլ  անձինք:

Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է աշխատաժողովի անցկացումը՝ նշելով, որ նման  քննարկումները լավ հնարավորություն են՝ վեր հանելու ոլորտում առկա խնդիրներն ու գտնելու լուծման հնարավորություններ: «Փորձում ենք միջավայրն ավելի հարմարավետ դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ օրենսդիր եւ գործադիր մարմինները քաջատեղյակ են ոլորտի խնդիրներին:  «1992 թվականից, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին աշխարհում սկսեց նշվել  Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, այն ուներ  կարեւոր նպատակ՝ հասարակությանն իրազեկել  հաշմանդամություն ունեցող անձանց եւ  նրանց խնդիրների  մասին,  մեկտեղել ջանքերը, որպեսզի նրանք էլ   բոլորի նման ունենան հավասար հնարավորություններով ապրելու եւ իրավունքներն իրացնելու օրենսդրական եւ կիրառական հնարավորություն»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը: Նա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից  արժեւորել է ընթացիկ տարվա մայիսի 5-ին խորհրդարանի ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» փոխկապակցված օրենքների ընդունումը:  «Հիշենք, որ հաշմանդամությունն անձի զարգացման եւ ինքնիրացման համար արգելք չէ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները գերակա նշանակություն ունեն նախարարության համար: Այս հանգամանքն էլ նկատի ունենալով՝ կառույցն իրականացնում է  մի շարք աշխատանքներ, ասել է նախարարը: Անդրադառնալով նախարարության կողմից  իրականացվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ իրականացվել եւ շարունակվում է  44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած անձանց, մասնավորապես  զինծառայողների  կարիքների գնահատման գործընթացը:  Գնահատվել է անդամահատված 120 անձի կարիք, նրանցից շատերն արդեն պրոթեզավորվել են, գործընթացը շարունակվում է:  Նախարարությունը նաեւ աշխատանքներ է իրականացնում, որոնք միտված են նշված քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանն ու սոցիալական ներառմանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս դե Վիթը եւս կարեւոր է համարել նման քննարկումները, որոնք, նրա գնահատմամբ,  նպաստում են ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն:  Ջեյմս դե Վիթը պարզաբանել է, որ քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ընտրական գործընթացներին եւ քաղաքական հաշվետվողականությանը» ծրագրի շրջանակներում:  Նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շուրջ  երեք տարի համագործակցում է ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ:

Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն իր ելույթում դրական է գնահատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը՝ նշելով, որ այն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս լիարժեք ներառվել կյանքի տարբեր ոլորտներում, մասնակցություն ունենալ հասարակական, մշակութային, քաղաքական կյանքին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար  Ժաննա Անդրեասյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները, խոսել նաեւ ձեռքբերումներից ու խնդիրներից:

Ելույթներին հաջորդել են  թեմատիկ քննարկումներն առանձնացված խմբերում:

Աշխատաժողովն աշխատանքը կամփոփի դեկտեմբերի 4-ին:


03.12.2021
Առաջարկվում է երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվու...

03.12.2021
Կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակա...

03.12.2021
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am