National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.12.2021
Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների եւ ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները
1 / 7

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները եւ դրանց վրա արտաքին ազդեցությունների դինամիկան: 2021 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ:

2021 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է շուրջ 5.0% աճ, Եվրագոտու տնտեսությունն աճել է 5.6%-ով, Չինաստանի տնտեսությունը գրանցել է մոտ 9.8% աճ, իսկ Ռուսաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 4.6%-ով: Հիմնականում պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգմամբ՝ միջազգային շուկայում հումքային ապրանքների գներն աճել են: 2021 թվականի առաջին ինը ամիսներին պղնձի միջազգային շուկայում գներն աճել են 57.4%-ով, իսկ նավթի միջազգային գներն աճել են միջինում 62.2%-ով:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել  է 2021 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ գրասենյակը 2021 թվականի երրորդ եռամսյակում ստացել է 15 հարցում, որից 2-ը պատգամավորական եւ 13-ը մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ, ինը ամիսների ընթացքում ստացվել է 75 հարցում, որից 29-ը պատգամավորական, 42-ը մշտական հանձնաժողովներից:

Բյուջետային գրասենյակը 2021 թվականի ինը ամիսների ընթացքում սահմանված ժամկետներում պատրաստել եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է տրամադրել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը եւ ՀՀ 2021 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

Զեկուցողը նշել է, որ ինը ամիսների ընթացքում Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Գենդերային բյուջետավորում» թեմայով սեմինարին: Առաջին կիսամյակի ընթացքում Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են նաեւ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների: 


02.12.2021
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման  միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է համագործ...

02.12.2021
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ու «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները քննարկել են գործակցության հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկանի եւ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանի հետ: Ողջունելով հյուրերին Ազգ...

02.12.2021
Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման հարցը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հաղորդագրությամբ աշխատանքային խումբը հայտնում է, ...

02.12.2021
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր պատգամավոր  Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու...

02.12.2021
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրվել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու հարցը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախ...

02.12.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.12.2021
Առաջնայինը մեր երկրի սահմաններն են. Ալեն Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 1-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջերս հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: Նա մասնավորապես ուղղորդվող է համարել ՀՀ ԱԺ նախագահի համար ձեռք բերվող նոր ավտոմեքենային, իր եղբոր անվան հետ կապված կազմակերպության կողմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am