Տպել
01.12.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման եւ գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հոբելյանական միջոցառումներին. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը նշում է 15-ամյակը, հաջորդ տարի նշվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: «Այս ընթացքում կազմակերպությունն ամրապնդել է իր կարգավիճակը՝ որպես բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային միջազգային կազմակերպություն»,-ասել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման եւ համաչափ զարգացման:

Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ անհրաժեշտ է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Այս համատեքստում, ըստ նրա, կարեւոր են ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման եւ նախազգուշացման մեխանիզմները:

«Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջեւ ռազմական համագործակցության ձեւավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության, համախմբվածության եւ շարժունակության բարձրացման համար: Մեր ջանքերն միտված են լինելու խնդիրների մշակմանը եւ առաջարկների արդիականացմանն ու կատարելագործմանը` ուղղված ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգությանը, թմրամիջոցների դեմ պայքարին եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:

Նա խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերակատարության մասին եւ հավելել, որ կշարունակվեն մշակվել քայլեր՝ ուղղված միջազգային խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը:

«Միջազգային խորհրդարանական հարթակներում մենք՝ որպես գործընկերներ, մեր պատվիրակությունների մասնակցությամբ պետք է համախմբված եւ համակարգված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող հարցերի շուրջ»,-համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար: «Համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը:


01.12.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղար, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերով համակարգող Վասիլեոս Բայոկոսի հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ դեռեւս Հունաստանում աշխատանքային հանդ...

01.12.2021
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր...

01.12.2021
Կայացել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
Դեկտեմբերի 1-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, Հունաստանի ...

01.12.2021
Լրացուցիչ եկամուտներ` համայնքային բյուջեներին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում...

01.12.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ: Բաբկեն Թունյանի հավաստմ...

01.12.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.12.2021
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահման...

01.12.2021
Գործադիրն առաջարկում է չեղյալ ճանաչել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույք...

01.12.2021
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է երկօրյա աշխատաժողով
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ դեկտեմբերի 3-4-ին՝ ժամը 10:30-15:30-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան փող., 2 շենք) կազմակերպում է երկօրյա աշխատաժողով «Ներառական զարգացում» թեմայով: ...

01.12.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...